Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիայի» և «Վոլֆսբուրգի» միջև հանդիպմանը Մխիթարյան-Օբամեյանգ համագործակցության արդյունքում խփված գոլից հետո, այս երկու ֆուտբոլիստները ցուցադրեցին իրենց պարային հմտությունը:
Թիմի առաջատարների պարին է անդրադարձել նաև Մարկո Ռոյսը.
«5:0 ժամանակ պարել ցանկանում էինք բոլորս, սակայն չստացվեց: Օբամեյանգն ու Միկին հավանաբար նախօրոք էին պլանավորել: Դա նրանց մոտ շատ լավ ստացվեց»,- Ռոյսի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ դորտմունդցիները հաղթել են 5:1 հաշվով, իսկ Մխիթարյանը կատարել է երկու գոլային փոխանցում: