Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է Լոնդոնի «Արսենալ»-ի որոշմանը:
Հիշեցնենք, որ այսօր լոնդոնյան ակումբը պաշտանապես հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում չի մեկնի Բաքու` Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու:
«Շատ ցավալի է: Հենրիխի համար սա կարող էր լինել Եվրոպայի լիգայի հերթական եզրափակիչը:
Ֆուտբոլը խառնում են քաղաքականության հետ և կարծում եմ` դա ճիշտ չէ: Չգիտեմ` կա արդյոք ՈւԵՖԱ-ի մեղավարությունը սրանում: Երաշխիքներ տրվել են, սակայն այստեղ խոսքը այդ երկրում նրա անվտանգությանն է վերաբերվում: Այդ պատճառով էլ «Արսենալ»-ի ղեկավարությունը որոշել է, որ այսպես ավելի ճիշտ է», — Բերեզովսկու խոսքը մեջբերում է championat.com-ը:
Եվրոպայի լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին. գավաթը վիճարկելու են «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն: