Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական իրավիճակը մեր կայացրած որոշման պատճառ համարելը չափազանցություն է: Այս մասին հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Հոահիմ Վատցկեն:
«Երկրների միջև լարված հարաբերություններ են: Սա սովորական անվտանգության նորմ է: Լրացուցիչ ամեն ինչ քննարկել ենք ֆուտոլիստի հետ: Կայացրինք ճիշտ որոշում, որը բոլորին ձեռնտու է: Այս ամենը մի փոքր անհարմար է, սակայն Հենրիխը չի բարկանում, որ մնացել է տանը: Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական իրավիճակը մեր կայացրած որոշման պատճառ համարելը չափազանցություն է: Երկրների միջև կոնֆլիկտ կա, սակայն նման բան հաճախ է լինում: Մենք միասին ենք նման որոշում կայացրել, և եթե հիմա լիներ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչը, հնարավոր է՝ այլ որոշում կայացնեինք»,- ասել է Վատցկեն:
Հիշեցենք, որ այսօր Բաքվում Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Գաբալայի» հետ կայանալիք խաղին մասնակցելու դորտմունդյան թիմը մեկնել է առանց Հենրիխ Մխիթարյանի: