Միխայիլ Խոդորկովսկու մամուլի քարուղար Կյուլլե Պիսպանենը հայտնել Է, որ անհայտ անձինք իր տան դռան առաջ սգո պսակ են թողել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Տուն եմ գալիս, իսկ այստեղ դռան առաջ եւս մեկ նվեր Է»,- գրել Է նա Facebook-ի իր Էջում՝ հաղորդմանը կցելով պսակի լուսանկարը:
Սոցցանցի շատ օգտատերեր, մեկնաբանելով այս հաղորդագրությունը, դա գնահատել են որպես սպառնալիք:
Մարտի 10-ին «Նովայա գազետան» հաղորդել Է այսպես կոչված «գնդակահարման եթակա անձանց ցուցակի» գոյության մասին, որում իբր ներառված են ռուսաստանցի մի շարք քաղաքական գործիչներ ու լրագրողներ:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս տեղեկություններն անհեթեթ Է համարել: