Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը հայտնել է, որ լրագրողներից մեկի հետ սկանդալից հետո իրեն հետապնդում են չարագործները:
Մենդելը պատմել է, որ լրագրողի հետ կապված տհաճ միջադեպից հետո, որին նա հրել է, երբ վերջինս փորձել էր հարց ուղղել պետության ղեկավարին, նրան հետապնդում են և կյանքը թունավորում։
Նախագահի աշխատակազմի խոսնակը հայտնել է, որ վերջերս դնչկալ և վզկապ են բերել նախագահի աշխատավայր։ Մենդելը վստահ է, որ դրանք նախատեսված էին իր համար, հայտնում է mk.ru առցանց հրատարակությունը:
Մենդելը կոչ է արել տարբերակել «քննարկման» և «թունավորման» սահմանը։