ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նվերներ են փոխանակել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Պուտինը Քիմին նվիրել է ևս մեկ Aurus ավտոմեքենա, ծովակալի դաշույն և թեյի սպասքի հավաքածու։
Ուշակովը չի հստակեցրել, թե ի պատասխան՝ կոնկրետ ինչ է Հյուսիսային Կորեայի առաջնորդը նվիրել ՌԴ նախագահին։ Նրա խոսքով՝ նվերները «ասոցացվում են նախագահի կերպարի հետ»։
Փետրվարին Պուտինն առաջին Aurus ավտոմեքենան էր նվիրել Քիմին։ Այնուհետ հյուսիսկորեական կողմը նշել է, որ նվերը վկայում է Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ ղեկավարների միջև առանձնահատուկ բարեկամական հարաբերությունների մասին։ Մարտի 15-ին Քիմն առաջին անգամ ռուսական մեքենայով ժամանել է հանրային միջոցառման։
Վլադիմիր Պուտինը պետական այցով ԿԺԴՀ է ժամանել հունիսի 18-ին։ Կիմ Չեն Ընն անձամբ է դիմավորել Ռուսաստանի նախագահին Փհենյանի օդանավակայանում։ Հունիսի 19-ին Փհենյանում կայացել են ռուս-կորեական բանակցություններ՝ սահմանափակ և ընդլայնված կազմով։ Հանդիպումից հետո առաջնորդները ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։