ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադիգեայում կայացած հանդիպման ժամանակ հայտնել է, թե ինչ տեսակի թեյ է նախընտրում և թե ինչ է խմում իր հայտնի թերմոբաժակով, որի վրա պատկերված է ՌԴ զինանշանը:

«Ես թեյ չեմ խմում, դրա փոխարեն խմում եմ Ալթայից բերված խոտաբույսերից պատրաստված թուրմ»,-ասել է ՌԴ նախագահը:

Նշենք, որ Պուտինը հաճախ է այդ թերմոբաժակով ներկայանում տարբեր հանդիպումների: Օրինակ՝ նա այդ բաժակով էր եկել նաև G20 երկրների առաջնորդների պատվին կազմակերպված ընթրիքին: