Մուրմանսկի մարզի Կովդորից 9-ամյա Վերոնիկա Բեզուգլովան կատվիկ է նվեր ստացել Ռուսաստանի նախագահից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են շրջանի վարչակազմում:
Վլադիմիր Պուտինին գրած իր նամակում Վերոնիկան պատմել է, որ միջոցների անբավարարության պատճառով իրենց ոչ լրիվ ընտանիքի համար դժվար է ցեղական կատու գնելը: Նախագահն ստացել է նամակը, ինչից հետո կախականջ կատվիկ է նվիրել աղջնակին:
«Գորշ կախականջ կատվիկին հանձնելու համար Վերոնիկային հրավիրել են վարչակազմ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Անցյալ տարվա դեկտեմբերին Պուտինը Տոբոլսկում բնակվող գերազանցիկ Կատյա Շևելյովային նվիրել է լաբրադոր-ռետրիվեր շնիկ՝ «Իզումրուդ» մականունով: Անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին Հյուսիսային Օսիայից չորրորդ դասարանցի մի սովորող, որը Պուտինին էր դիմել լաբրադորի ձագ նվիրելու խնդրանքով, այն պետության ղեկավարից նվեր ստացավ Նոր տարվա նախօրյակին:
Ամանորի նախօրեին Օմսկի մարզի Բոլշիե Ուկի գյուղի չորսամյա մի բնակչուհի նույնպես նվեր ստացավ Ռուսաստանի նախագահից: Լաբրադորի ձագ ստանալու իր ցանկության մասին Մաշա Կոզլովան Պուտինին գրել էր իր նամակում: