Ռուսաստանը ճանաչել է Զապորոժիեի և Խերսոնի շրջանների «անկախությունը»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագրերը հրապարակվել են այսօր՝ սեպտեմբերի 30-ին:

Հրամանագրերն ուժի մեջ են մտնում դրանց ստորագրման օրը:

Փաստաթղթերում նշվում է, որ ՌԴ նախագահն այս որոշումը կայացրել է «միջազգային իրավունքի ընդհանուր ընդունված սկզբունքներին և նորմերին համապատասխան, ճանաչելով և հաստատելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը, ինչպես նաև հաշվի առնելով հանրաքվեների ժամանակ տարածաշրջանի բնակիչների կամքը»: