Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանի ղեկավարը նաև համաձայնագրեր է ստորագրել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարների հետ' Ռուսաստանի Դաշնության և հանրապետությունների միջև բարեկամության, համագործակցության և օգնության մասին:
Պուտինը շնորհավորել է Դենիս Պուշիլինին և Լեոնիդ Պասեչնիկին այս համաձայնագրերի ստորագրման կապակցությամբ։