2014 թվականին Ադրբեջանում 1816 կին ամուսնացել է արտասահմանցու կամ քաղաքացիություն չունեցող անձի հետ:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, modern.az լրատվական կայքին հայտնել է Ադրբեջանի արդարադատության նախարարության ու նոտարիատի գլխավոր վարչության Քաղաքացիական կացության ակտերի ռեեստրի ծառայության պետ Ռեյհանա Քարիմովան:

 

 

Նրա խոսքով' ադրբեջանցի կանանց հետ ամուսնություն գրանցած քաղաքացիների երկրների առաջին տասնյակում են Ռուսաստանը, Վրաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Իրանը, Մեծ Բրիտանիան եւ Ղրղզստանը:

 

 

Նշվում է, որ 2013 թվականին արտասահմանցիների հետ ընտանք են կազմել Ադրբեջանի 2780 քաղաքացիներ, որոնցից 1652-ը' կին, 1128-ը տղամարդիկ են եղել: 2012 թվականին արտասահմանցիների հետ ամուսնացած' Ադրբեջանի քաղաքացիները թիվը կազմել է 1932 մարդ, որոնցից 148-ը ամուսնալուծվել են: