Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 17: 40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ռազմական ոստիկանության հարևանությամբ, հրդեհ է բռնկվել Volkswagen Vento մակնիշի 18 ՕՍ 046 համարանիշի ավտոմեքենայում:

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

 

 

Մինչ դեպքի վայր կմոտենային հրշեջ-փրկարարները՝ քաղաքացիներն իրենց ուժերով փորձում էին մարել կրակը: Ավտոմեքենայի առջևի մասում առաջացած հրդեհը մարել են հրշեջները, որից հետո ավտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխվեց նշված վայրից: 

Մանրամասն` այստեղ: