Ասիական ½արգացման µանկի ներկայացուցիչները մարտի 12-ին Գյումրու քաղաքապետարանում հանդիպել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը փոխմարզպետ Հարություն Արշակյանը« Ասիական զարգացման բանկի խորհրդատվական կազմակերպության ներկայացուցիչները« ինպես նաև ոլորտի այլ պատասխանատուներ:

 

 

Դեռևս նախորդ տարվանից Շիրակի մարզի նոր աղբադաշտի ստեցծման ծրագրի պատասխանատուներն ուսումնասիրություններ են իրականացրել մարզում« որի ընթացիկ արդյունքները« այդ թվում՝ աղբահանության կազմակերպման և նոր աղբադաշտի ստեղծման մեխանիզմները« ներկայացրեցին այսօր: Ուսումնասիրություններն իրականացվել են խորհրդատվական ADB COWI ընկերության կողմից:

 

 

Ինչպես հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, մշակվել է «Կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարություն», որով Հայաստանը բաժանվել է 5 տարածքների՝ Կոտայք, Լոռի, Սյունիք, Շիրակ և Երևան: Այս տարածքներից յուրաքանչյուրի համար պետք է լինի կենտրոնացված 1 աղբադաշտ՝ եվրոպական չափանիշներին համապատասխան, որը պետք սպասարկի ողջ տարածքը:

 

 

Դրանցից մեկը Գյումրին է, որի աղբադաշտը պետք է ծառայի ողջ Շիրակի մարզին: Այդտեղ ուսումնասիրման ենթարկված 14 տարածքներից համապատասխան չափորոշիչներով ընտրվել են ելակետային 6-ը, որից ամենահարմարը, բոլորի կարծիքով, Բենյամին գյուղին մերձակա տարածքն է:

 

 

Թեև այս տարածքը համապատասխանում է չափորոշիչներով պահանջվող գերթե բոլոր կենտերին՝ գտնվում է «Թափոնների ծանրության կենտրոն»-ի շրջանակներում, ունի լավ ճանապարհ, հեռու է բնակավայրից, սակայն այն փաստը, որ տարածքը գտնվում է Գյումրու օդանավակայանից 6,3 կիլոմետր հեռավորության վրա, չի համապատասխանում պահանջներին: Ի դեպ, ըստ պահանջների, տարածքը նվազագույնը պետք է լինի 25 հա, հիմնական բնակավայրից լինի 30 րոպե երթևեկելի հեռավորության վրա, չլինի բարձրարժեք գյուղատնտեսական և անտառային կամ' պատմամշակութային պահպանվող տարածք:

 

 

Որպես եզրահանգում' նշվեց, որ Գյումրու ներկայիս աղբանոցի տարածքը չի համապատասխանում չափորոշիչներին, քանի որ մոտ է գտնվում քաղաքին, ինչի հետ համաձայնեցին և' քաղաքային իշխանությունների, և' խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչները. առաջարկվող՝ Կառնուտի հանքավայրի, Գուսանագյուղի, Մարալիկի, Արթիկի և Բենյամինի տարածքներից լավագույնը մնում է Բենյամինը, թեև, ինչպես առաջարկեց Շիրակի փախմարզպետը՝ հաշվի առնելով Բենյամինի օդնավակայաին մոտ լինելու հանգամանքը, կարելի է ուսումնասիրել նաև Բենյամինին կից՝ Լուսակերտի և Սարատակի տարածքնե րը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Արեգ Բարսեղյանը, ծրագրի ֆինանսական մասը կհստակեցվի միայն հետազոտությունից հետո: Այն կներկայացվի ՀՀ կառավարությանը: «Մշակված և կառավարությանը ներկայացված է «Կոշտ կենցաղային թափոնների կառավարման ազգային ռազմավարական ծրագիր»-ը: Հիմա արդեն ամեն մի տարածքի մասով է առանձին հետազոտություն իրականցվում:

 

 

Այս ընթացքում իրականացվում է Շիրակի տարածքի տեխնիկա-տնտեսական վերլուծություն: Այս աշխատաքների ընթացքում քննարկվnւմ են աղբավայրի հնարավոր տարածքները, երթուղին, սակագինը: Այս ամենը կհստակեցվի 6 ամիս հետո»,- նշեց պատասխանատուն: Հաջորդ փուլում նախատեսված են նաև նեղ մասնագիտական« այդ թվում՝ բնապահպանական ուսումնասիրություններ« իսկ թե որքանով է հավանական ծրագրի իրագործումը« կախված է ուսումնասիրությունների վերջնական փուլից: Ծրագիրը նախատեսում է նաև հանրային քննարկումներ:

 

 

Արմենուհի Մխոյան