«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է Պրեմիեր լիգայի՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Փետրվարյան երեք խաղում Քեյնը խփել է 4 գոլ և կատարել է գոլային փոխանցում:
21-ամյա ֆուտբոլիստը լավագույնն է ճանաչվում երկու ամիս անընդմեջ: Այս արդյունքը հաջողվել է գրանցել միայն երկու ֆուտբոլիստի՝ Դենիս Բերկամպին և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին:
Նշենք, որ ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը. տեղեկացնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը: