34-ամյա ֆուտբոլիստ Էստեբան Կամբիասոն պայմանագիր է կնքել Անգլիայի Պրեմիեր լիգայի նորեկ «Լեստերի» հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստն անգլիական ակումբում հանդես կգա մեկ տարի, ուր տեղափոխվել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
Նշենք, որ Կամբիասոն 10 մրցաշրջան հանդես է եկել Միլանի «Ինտերի» կազմում: Ֆուտբոլիստը հինգ անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 2010-ին հաղթել է Չեմպիոնների լիգայում: