Անհայտ ավտոմեքենայի վարորդը մարտի 14-ին' ժամը 01.00-ին սահմաններում, Գյումրի քաղաքի Գորկու փողոցի թիվ 84/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1959թ. ծնված Հովհաննես Հովհաննիսյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի:

 

Նույն օրը ձեռնարկված բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 16.45-ին բաժի ն է ներկայացել 1977թ. ծնված Արտյոմ Ա.-ն և խոստովանել, որ «Տոյոտա Վինդոմ» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել տղամարդուն և դիմել փախուստի:

 

Արտյոմ Ա.-ն ձերբակալված է: Քննությունը շարունակվում է: