Անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին մարտի 17-ին' ժամը 20.30-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել 2000թ. ծնված Վաղինակ Թադևոսյանին և 2001թ. ծնված Լավրենտ Պետրոսյանին և դիմել փախուստի:
Վրաերթի հետևանքով Վաղինակ Թադևոսյանը տեղում մահացել է, իսկ Լավրենտ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում' մարտի 18-ին' ժամը 01.30-ին, Քասախ գյուղի Երիտասարդական փողոցի 9 շենքից, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով, բերման է ենթարկվել 50-ամյա վարորդը: Նա խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը: Վարորդը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: