Առաջիկա 2-3 տարիներին նախատեսվում է Հայաստանում կառուցել 30-70 մեգավատ ընդհանուր հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ: Այս մասին հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը' «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ: «Առ այսօր մենք արևային էներգետիկայի ոլորտը չենք զարգացրել:
Իհարկե, բազմաթիվ պիլոտա յին ծրագրեր իրականացրել ենք, որովհետև մինչ 2014 թվականը ֆոտովոլտային կայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը բավականին թանկ էր ու մեզ համար ոչ մատչելի, ու դրա ազդեցությունը սպառողներին մատակարարվող էներգիայի վերջնական սակագնի վրա կլիներ շատ մեծ: Մենք սա մեզ չէինք կարող թույլ տալ: 2014 թվականին բավականին մեծ քանակությամբ քննարկումներ անցկացրինք, որոնց մասնակցեցին լավագույն փորձագետներ ամբողջ աշխարհից: Մենք, միտումները հասկանալով հանդերձ, փորձում ենք մի փոքրիկ դուռ բացել այս տեխնոլոգիաների համար: Առաջին մեծ կայաններն ա կնկալում ենք կառուցել առաջիկա 2-3 տարիներին' ընդհանուր 30-70 մեգավատ հզորությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց փոխնախարարը:
Որպեսզի էլեկտրաէներգիայի սակագնի վրա էապես չազդի նշյալ եղանակով ստացվող էլեկտրաէներգիայի արժեքը, կիրառվում է սուբսիդավորման մեխանիզմը: «Երբ դրամաշնորհային տարրն է մտցվում, սականգնի վրա ազդեցությունն ավելի փոքր է լինում: Հույս ունենք, որ բոլոր հաշվարկները իրական կլինեն ու նույնիսկ կկարողանանք նվազեցնել իրական ակագները' օգտագործելով մրցույթային մեխանիզմները, այսինքն' տալիս ենք ֆինանսավորման աղբյուրը, և ով ավելի ցածր սակագներով է առաջարկում էլեկտրաէներգիան, նրան էլ ընտրում ենք»,- ավելացրեց փոխնախարարը:
«Եվրանեսթ»-ի պատվիրակությունը Հայաստանում է մասնակցելու միջխորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստին, որը տեղի կունենա 2015թ. մարտի 17-18-ը:
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նպատակը Եվրամիության Հարևանության քաղաքականության բաղադրիչ մաս հանդիսացող Եվրամիության Արևելյան գործընկերությանը խորհրդարանական հարթություն տրամադրելն է: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի (ՎՀ) կազմում ընգրկված են Եվրախորհրդարանի 60 անդամներ և 10 խորհրդարանական Արևելյան գործընկեր յուրաքանչյուր հինգ երկրից: Վեհաժողովի անդրանիկ նիստը կայացել է 2011 թվականի մայիսի 3-ին Բրյուսելում: