Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում մարտի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ձյուն է տեղում: Դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը: Բուք է Վայքի տարածաշրջանում (Սարավանի հատ վածում) և Արթիկ - Ալագյազ ճանապարհահատվածում:

 

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: