Տավուշում, Ջերմուկում, Սարավանի լեռնանցքում, Սիսիանում, Գորիսում և Մեղրիում մարտի 5-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ձյուն է տեղում: Բուք է Ապարան-Քուչակ և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհաշինարարների կատարած աշխատանքի շնորհիվ, Վարդենյաց լեռնանցքի երթևեկությունը երկկողմանի բացվել է:

 

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: