Մարտի 20-ին, ժամը 04.16-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկենլ մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի QQ 69 SS պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ղ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի):