Մայիսի 25-ին, ժամը 15.16-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-3» միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ հատվածի 8-րդ կմ-ին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գ.Բ.-ի ՈՒազ մակնիշի 39LL034 պետհամարանիշի ավտոմեքենան: