Հոկտեմբերի 24-ին' ժամը 19.00-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատար 15 LS 457, «ՎԱԶ-2107» մակնիշի 34 MO 303 և «ՎԱԶ-2121» մակնիշի 370 LO 64 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

 

Ըստ նախնական տվյալների՝ կա 3 զոհ և 4 տուժած:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: