Հունվարի 7-ին՝ ժամը 18.48-ին, տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Տոյոտա» մակնիշի 030 II 01 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել. տուժածներ չկան:

 

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: