ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով ժամը 12.30-ի դրությամբ դժվարանցանելի է Քուչակ-Ապարան-Արագած-Սպիտակ ճանապարհահատվածը:

 

Բագրատաշեն հասնելու համար խորհուրդ է տրվում երթևեկել Դիլիջան- Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհով: