ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 28-ին' ժամը 08.37-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Հրշեջ-փրկարարներն Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա Պրադո» մակնիշի 13DR333 պ/հ (վարորդ՝ Ռ. Պ.) ավտոմեքենան (3 ուղևոր):