Միջպետական Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ - Ապարան հատվածում (3-րդ կմ)՝ «Տառերի պուրակ»-ի մոտակայքում, փետրվարի 3-ին' ժամը 00.44-ին, ձյան մեջ ավտոմեքենա է արգելափակվել:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 33ws307 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ.):