Դեկտեմբերի 18-ին' ժամը 12.40-ին, Աշտարակ-Ապարան ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶել» և «ՄԱՆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներ:

 

Պատահարի հետևանքով «ԳԱԶել»-ի վարորդը' 1968 թ. ծնված Արշակ Ադամյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին' 1975 թ. ծնված Գոհար Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 14.10-ին, մահացել է:

Կատարվում է քննություն: