Հունվարի 30-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Տաշիր-Մեծավան ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել-Վեկտրա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

 

«Օպել-Վեկտրա»-ի վարորդը, 3 ուղևորները և «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Օպել-Վեկտրա»-ի վարորդը' 1986 թ. ծնված Ահարոն Սուքիասյանը, հիվանդանոցում մահացել է:

 

Կատարվում է քննություն: