ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 26-ին' ժամը 04.34-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մուլքի գյուղի վերջնամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն Ապարան-Վարդենիս 4-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 33 DU 197 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Վ.) դուրս են բերել արգելափակումից. տուժածներ չկան: