ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 5-ին' ժամը 01.28-ին, ահազանգ է ստացվել, որ Հ-31 միջհամայնքային ավտոճանապարհի Վարդաղբյուր-Մուսայելյան հատվածում (2-րդ կմ) ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկրարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ինֆինիտի» մակնիշի 24 LO 857 պետհամարանիշով ավտոմեքենան (վարոդ, 3 ուղևոր):