Փետրվարի 5-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 36-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. անրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Պ. Ա.-ին պատկանող խափանված «Ford» մակնիշի 26 AR 799 պետհամարանիշի ավտոմեքենայի ուղևորներին (թվով 7 հոգի) տեղափոխել են Վարդենիսի ՀՓՋ-ը և հետդարձ ճանապարհին ձյան շերտի արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա 7 ուղևորով: