ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 30-ին' ժամը 22.17-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ հանքերի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 31-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2107» մակնիշի 65 LV 555 պ/հ (վարորդ' Բ. Ս.) և «Ֆորդ» մակնիշի 34 ON 776 պ/հ (վարորդ' Ս. Գ.) ավտոմեքենաները (2 ուղևոր):