ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 14-ին' ժամը 00.03-ին, ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհի 5-ին կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ, տուժածներ չկան. անրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «Օպել Աստրա» մակնիշի 34 SC 195 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ' Թ. Ա., 4 ուղևոր' որից 2-ը անչափահաս):