Հայաստանի «Մ-2» միջպետական ավտոճանապարհին' Ապարան-Լուսագյուղ 2-րդ կմ-ում, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 18:15-ի սահմաններում, ձնաբքի հետեւանքով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով առաջացել է խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարկան ջոկատը:

 

Հրշեջ-փրկարարները «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի 34 LV 447 համարանիշի ավտոմեքենան ուղղել եւ դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: