Սիսիանի տարածաշրջանի՝ Գորայքից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում միահեծան կցորդիչով տրանսպորտային միջոցների վարորդների անփութության պատճառով առաջացել է արհեստական խցանում։
«Հարգելի´ վարորդներ, հորդորում ենք խստիվ պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել միայն ձմեռային անվադողերով»,-ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրության մեջ: