Մեր անփութության պատճառով ոչ ցանկալի գոլ բաց թողեցինք: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ ասաց «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը՝ Մալթայի «Բիրկիրկարայի» դեմ պատասխան խաղում 1:3 հաշվով պարտվելուց հետո:
«Մեր անփութության պատճառով ոչ ցանկալի գոլ բաց թողեցինք: Այն, ինչ խաղից առաջ պլանավորել էինք, ստիպված եղանք փոփոխել: Փոփոխեցիք մարտավարությունը և սխեման, որպեսզի կորցրածը հետ բերենք, բայց ստացվեց այնպես, որ երկրորդ գոլը բաց թողեցինք: Մրցակիցը կարողացավ շանսը օգտագործել և մեր գործը դժվարացրեց: Ցավոք, չկարողացանք իրականացնել այն հաջողությունը, որը ցանկանում էինք»: