ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 20-ին' ժամը 01.24-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում երեք ավտոմեքենա արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներ ը Վարդենիս-Սոթք հատվածի 35-րդ կմ-ում ցեխակույտի արգելափակումից դուրս են բերել «ԶԻԼ» մակնիշի 16ԼՕ935 (վարորդ' Պ. Ս.), «ԳԱԶել» մակնիշի 10ՕԼ722 (վարորդ' Ս. Ն.), «ԳԱԶել» մակնիշի 07ՍՏ084 (վարորդ' Ս. Ս.) և «Մերսեդես» մակնիշի 74ԼՏ007 պետհամարանիշներով (վարորդ' Կ. Ս.) ավտոմեքենաները: