ՀՀ ԱԻՆ-ում հունիսի 11-ին` ժամը 03.35-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 2-րդ կմ-ում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է գնացքի գծերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Կ.-ին պատկանող «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 33 ԼՏ 720 պետհամարանիշի ավտոմեքենան: