ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 24-ին' ժամը 04.04-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆոլկսվագեն» մակնիշի 34 SN 463 պետհամարանիշի և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 34 ST 502 պետհամարանիշի (վարորդ Ա. Գ.) ավտոմեքենաները: