ՀՀ ԱԻՆ-ում ապրիլի 8-ին' ժամը 22.17-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «ՎԱԶ-21015» մակնիշի 35 DS 012 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 8-ին' ժամը 16.21-ին ստացված մեկ այլ ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (29-րդ կմ) «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «ԲՄՎ» մակնիշի 31 ՍՍ 346 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Գ. Ս.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի մաս: