ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 16-ին' ժամը 02.04-ին, ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «Ֆորդ» մակնիշի 32 TA 392 պետհամարանիշի (վարորդ Գ. Մ.) ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: