ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 26-ին' ժամը 01.18-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Դալարիկ գյուղի սկզբնամասում մերկասառույցի հետևանքով արգելափակվել է «Ֆորդ» մակնիշի (վարորդ Հ. Ս.) 339 ՍԼ 25 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենան. անհրաժեշտ է օգնություն:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: