ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 17-ին' ժամը 07.38-ին, ահազանգ է ստացվել, որ Հ-26 միջհամայնքային ավտոճանապարհի Կողբ-Նոյեմբերյան հատվածում «Ման» մակնիշի բեռնատարը մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և սահել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտակայքում:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: