ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 22-ին' ժամը 00.50-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կապս գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավ իճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել» մակնիշի 43AF433 պետհամարանիշի (վարորդ' Խ. Ֆ. և 4 ուղևոր) ավտոմեքենան: