Դեկտեմբերի 2-ին, ժամը 16:32-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 76-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ' Վաչագան Կ․, ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և Վաչագան Կ․-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։