Հունվարի 21-ին, ժամը 23.44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 74-րդ կմ-ում՝ Պ.Սևակ գյուղի մոտ, «Տոյոտա լենդ կռուզեր» մակնիշի 30 ՕՕ 775 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա դաշտը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել ավտոմեքենայի վարորդ՝ 1965թ. ծնված
Հ. Ջ.-ն և ուղևոր՝ 1972թ. ծնված Գ. Հ.-ն, ովքեր տեղափոխվել են Արարատ քաղաքի ԲԿ:
Բժիշկները վերջիններիս առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: