Օգոստոսի 3-ին, ժամը 21.53-ին ահազանգ ստացվել, որ Արագածոտնի մարզի Ափնագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ապարան-Երևան ավտոճանապարհի 18 կմ-ում բախվել են «Օպել վեկտրա B» մակնիշի 35VL931 պետհամարանիշի և «Օպել վեկտրա A» մակնիշի 10OՏ738 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ստեփանավան քաղաքի բնակիչներ «Օպել վեկտրա A» մակնիշի ավտոմեքենայի վարորդ' 1968թ. ծնված Ռ. և ուղևորներ' 2009թ. ծնված Ա., 1991թ. ծնված Մ. Բ.-ները, 1941թ. ծնված Ս., 1958թ. ծնված Վ. Բ-ները և Վրաստանի Հանրապետության քաղաքացի «Օպել վեկտրա B» մակնիշի ավտոմեքենայի վարորդ' 1976թ. ծնված Է.Օ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան քաղաքի ԲԿ:
Ըստ բժիշկների' տուժածներ Ա., Մ., Ռ. Բալասանյանների և Ս., Վ. Բալայանների առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Է.Օգանեսյանինը' բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենաների գազի արտահոսքը: