Մարտի 28-ին, ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին` Պարույր Սեվակ գյուղի հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 73-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» մակնիշի 65ՕԼ343 (վարորդ՝ Ա. Մ., ծնվ.1976թ.), 21ԼՍ507 (վարորդ՝ Կ. Հ., ծնվ.1963թ.) և «ԿԱՄազ» մակնիշի 09ՍԼ973 պետհամարանիշներով (վարորդ' Ս. Կ., ծնվ.1966թ.) ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով Ա.Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: