Ադրբեջանցիները օրերս հերթական թիրախային կրակն են արձակել Շոշ գյուղի մոտակայքում՝ հայկական դիրքերի թիկունքում, էքսկավատորով ինժեներական աշխատանքներ իրականացնող ԱՀ Մարտունու շրջանի Սոս համայնքի բնակչի ուղղությամբ։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սոս համայնքի ղեկավար Հունան Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ վարորդն ունի վնասվածքներ, որոնք ստացել է կրակոցներից ապակիների ջարդվելու արդյունքում։ Թշնամին կրակը դադարեցրել է ռուս խաղաղապահների միջամտությունից հետո միայն։